Փոխվարչապետ․ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ

Փոխվարչապետ․ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ին:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը՝ նա պատասխանել է. «Իհարկե, հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակում դիրքորոշումը կհայտնվի», տեղեկացնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ են ռուսական ՌԲԿ-ի տեղեկությունը, որ որպես նախապայման Երևանը բարձրացրել է ռազմագերիների և ճանապարհների ապաշրջափակման հարցերը՝ փոխվարչապետն ասել է, որ այստեղ երկու բաղադրիչ է մի հարցից, որը բազմաշերտ է:

«Եկեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձևավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները: Դա վետո չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես անձամբ դրա մասին կներկայացնեմ, որտեղ նշված կլինեն համաձայնություն տալու կամ չտալու հիմքերը»,-ասել է նա:

Գերիների հարցը որպես նախապայման դնելու վերաբերյալ Գրիգորյանն ասել է. «Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում: Ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասելու ենք՝ այո, կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայման դնելուն, դրա համար պետք է ասեք, թե ո՞ւմ առջև դնենք նախապայմանը»:

Ավելի վաղ ՌԲԿ-ն գրել էր, որ ։ ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---