Թունյան․ Մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել

Թունյան․ Մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, կառավարության 2020թ․ կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնալով 7,6% տնտեսական անկմանը, ասել է, որ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել:

«Ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել` թե´ հարևան երկրների, թե´ աշխարհի հետ: Մեր դեպքում գումարվել է նաև այն, որ մենք 2019-ին ունեցել ենք բավական բարձր աճ, որի ֆոնին անկումը շատ ավելի հավանական էր»,- ասել է նա:

Անդրադարձավ այն պնդումներին, թե կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված սոցիալ-տնտեսական միջոցառումները համարժեք չեն եղել անկման ծավալներին, ասել է, որ գումարից բակի, պետք է հաշվի առնել նաև այդ շրջանում ընդունված օրենքները։

Պատգամավոն ասել է․ «Բացի գումարից աջակցության համատեքստում պետք է դիտարկել նաև «Հարկային արձակուրդի մասին» օրենքը, որով շահութահարկերի կանխավճարները հետաձգվեցին, ինչը մոտ 60 մլրդ դրամ լիկվիդայնություն ավելացրեց տնտեսվարողների մոտ: Նաև արագացված ամորտիզացիայի օրենքը, մեր ընդունած օրենքը, որով բանկերին հնարավորություն տրվեց վերակառուցել մարդկանց վարկերը, տուգանքները մարել`ազատվելով հարկային պարտավորություններից»։

Նա նշել է նաև, որ մինչ օրս ի հայտ են գալիս օրենքներ, որոնք «կարծես կարված են եղել հատուկ բիզնես խմբերի համար»։ «Երբ նայում ես օրենքից ով է շահել, ոնց որ կոնկրետ շրջանակների համար գրված լինի»,- նշել է նա։

«Որ համեմատեմ օրինակ` 2019-ի հունվարից, երբ պատգամավոր եմ ընտրվել պետությունն իմ վրա է ավելի շատ գումար ծախսել, թե էն մարդկանց, ովքեր մեզ ասում են` լավ եք ապրում, կարող է զարմանաք: Ամսվա 30 օրից 20-ը էս մարդիկ գործուղումների են եղել»,-ասել է նա:

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի առաջին եռամսյակում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարել են 260․1 մլրդ դրամից ավելի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---