Վարչապետ. Համոզված եմ՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը

Վարչապետ. Համոզված եմ՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստում հայտարարել է, որ համոզված է՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը։

Իր ելույթում նշելով, որ արդեն ավելի քան մեկ տարի ոստիկանությունն աշխատում է, գերծանրաբեռնված, նա ասել է, որ, «երևի համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ ՀՀ-ում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների»:

«Ուզում եմ կրկին արձանագրել է, որ այս ընթացքում, սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ չպիտի մոռանան, որ «ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ, իհարկե, օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի»:

Այնուհետև կոլեգիայի նիստում զեկուցվել է 2020 թ․ ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում անցկացվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---