Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին․ Նույնպես՝ չափածո

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին․ Նույնպես՝ չափածո

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինանի՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված բանաստեղծությանը, նույնպես՝ չափածո, գրում է Haqqin.az-ը։

Ապրիլի 14-ին ԱԺ-ում, անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից Բաքվում «ռազմավարի» պուրակի բացմանը և նրա հայատյաց հայտարարություներին, Փաշինյանը նրան էր հասցեագրել Իգնատ Մամյանի բանաստեղծությունից մի հատված․

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի,

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին։

«Փաշինյանի արտահայտություներից ոչ մեկն արժանի չէ բովանդակային մեկնաբանության։ Կցանկանայինք վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, բացատրել դա պոեզիայի լեզվով, որին նա ինքն է դիմել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեջբերելով Հուսեյն Ջավիդի բանաստեղծությունը․

«Մեր հայրենիքից մի բան խլելու տենչանքով լեցուն

Ամեն անարժան,

Գիտցիր՝ երկար չենք սպասի,

Մինչ գետնին տապալվես հայրենյաց առաջ»։

2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

 Ուշագրավ
ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ
Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն»
Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր
Առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ