Գերեվարված զինվորին սպանել են․ Դին նույնականացվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

Գերեվարված զինվորին սպանել են․ Դին նույնականացվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

PanARMENIAN.Net - Ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայող 18-ամյա Էրիկ Մխիթարյանը, որը կա ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տարածված տեսանյութերում, մահացած է հայտնաբերվել։ Նրա դին նույնականացվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում։

Էրիկը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2020-ի հուլիսի 8-ին, գրում է «Հայկական ժամանակը»։

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում։ Նա վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից:

Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձի պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել:

Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը հաստատել են Էրիկի հարազատները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավեի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիներ չկան, միայն «ահաբեկիչներ» և «դիվերսանտներ» են, քանի որ գերեվարվել են նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---