ՀՀ նախագահ․ Գրեգորյանն ազգի նվիրյալ էր և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս

ՀՀ նախագահ․ Գրեգորյանն ազգի նվիրյալ էր և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս

PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ կյանքից հեռացավ ազգի նվիրյալն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենասը։

«Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և կիսում նրանց ծանր վիշտը»,-ասվում է նախագահի ուղերձում:

Վարդան Գրեգորյանը եղել է նաև Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---