Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ի թիվս այլոց։

Բանաձևով ապրիլ ամիսն ամրագրվել է որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Կանադայի Սենատը ևս մի քանի տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի վարչապետը սովորոբար ապրիլի 24-ին հնդես է գալիս հայտարարությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---