Փաշինյան․ Գաղափար կա ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ 3-ամսյա դարձնելու

Փաշինյան․ Գաղափար կա ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ 3-ամսյա դարձնելու

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ այցելության ժամանակ հայտարարել է, որ պետք է գրավիչ դարձնել ծառայությունը բանակում և կրճատել ժամկետը։

«Գաղափար կա, որ ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ լինի՝ 3-ամսյա ժամկետով։ Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետայինի համակարգն ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա թույլ կտա երիտասարդներին տիրապետել նվազագույն հմտություններին։

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---