Վարչապետ․ Կաթիլային ոռոգման անցնող սեփականատերերից 5 տարի ջրի փող չենք գանձի

Վարչապետ․ Կաթիլային ոռոգման անցնող սեփականատերերից 5 տարի ջրի փող չենք գանձի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ այցելության ժամանակ հայտարարել է, որ խթանվելու է անցումը կաթիլային ոռոգման՝ դրան անցնող սեփականատերերից 5 տարի ջրի փող չի գանձվի։

«Մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---