Լոռիում նոր հանքի շահագործումը չչեղարկելու դեպքում բնակիչները մտադիր են «կաթվածահար անել մարզը»

Լոռիում նոր հանքի շահագործումը չչեղարկելու դեպքում բնակիչները մտադիր են «կաթվածահար անել մարզը»

PanARMENIAN.Net - Չեխական «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ն ցանկանում է Լոռու մարզում հանքարդյունաբերություն սկսել, սակայն համայնքների բնակիչները դեմ են՝ բնապահպանական նկատառումներով։ Մարգահովիտ և Վահագնաձոր համայնքներում նախատեսված լսումները տապալվել են, գրում է «Առավոտը»։

Երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու նպատակով մարզի 5 hամայնքում` Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում նախնական հանրային լսումներ էին նախատեսված: Շահագործող կողմը չցանկացավ շարունակել ու այցելել մյուս համայնքներ։

«Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» համակարգող Գևորգ Վարդանյանը հայտարարել է, որ եթե մինչև ապրիլի 25-ը Շրջակա միջավայրի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից չչեղարկվի այս շղթայական հանքի գործարկումը, ապրիլի 26-ին կաթվածահար են անելու ամբողջ մարզը:

«Մենք ավելի լուրջ ենք տրամադրվել, և պետք է շուտափույթ այս շղթայական հանքի ծրագիրը չեղարկվի»,- ասել է Վարդանյանը:

Նա ներկայացրել է հանքի շահագործման հետևանքով ի հայտ եկող մի քանի խնդիրներ. «Վահագնաձոր համայնքում խմելու ջրեր կան, իսկ ռելիեֆը եթե խախտվեց, այդ խմելու ջրերն էլ են վնասակար լինելու: Նույնը նաև Մարգահովիտ համայնքին է վերաբերվում: Վանաձոր քաղաքի մի մասը նույնպես խմելու ջուր ստանում է Մարգահովիտ համայնքից: Իսկ ռադիացիայի առումով, եթե դիտարկենք, Եղեգնուտ համայնքում կան նաև ուրանի պաշարներ: Ուրանն ունի մշակման հատուկ պրոցեսներ: Այսինքն, եթե այնտեղ հանքը բացվի, ուրանի այդ պաշարին էլ կպնեն, ռադիացիան ավելի ուժեղ կլինի»։

Նա հավելել է, որ այդ ժամանակ նույն Եղեգնուտ համայնքի բնակիչները չեն կարող բնակվել իրենց համայնքում և կսկսեն լքել գյուղը:

Թեև հանրային լսումների առաջին փուլը տապալվել է, առջևում երկրորդ փուլն է: Այն իրականացվելու է մեկ շաբաթվա ընթացքում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---