ՀՀ-ում Covid-19-ից ապաքինվել է 1551 մարդ, մահացել՝ 19

ՀՀ-ում Covid-19-ից ապաքինվել է 1551 մարդ, մահացել՝ 19

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 208,818-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 298-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ ապրիլի 18-ը, կիրակի էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3895 դեպք կա, այլ պատճառով՝ 982։

Ապաքինվել է ևս 1551 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 189,017 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,924 է։

Ընդհանուր առմամբ, 937,603 թեստ է արվել, մեկ օրում` 2176:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---