Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում Մայիսի 9-ի զորահանդեսին են պատրաստվում

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում Մայիսի 9-ի զորահանդեսին են պատրաստվում

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում պատրաստվում են 1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա զորահանդեսին։

Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է մոտ 400 ռուս զինծառայող:

Դրանց մասնակցում են Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հիմքը հանդիսացող Կենտրոնական զինշրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը, Հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության բուժջոկատ անձնակազմերը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։

Արցախում 44-օրյա պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---