ԵԽԽՎ քաղխմբերը քննարկել են գերիների հարցը. Հիմնականը՝ ապրիլի 20-ին

ԵԽԽՎ քաղխմբերը քննարկել են գերիների հարցը. Հիմնականը՝ ապրիլի 20-ին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին։

ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը:

«Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։ Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ․․․

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար»,-ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին շեշտել են, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսել են խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

«Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա ապրիլի 20՝ օրվա երկրորդ կեսին և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին, վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»,-ասվում է գրառման մեջ։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը, որը նույնպես Ստրասբուրգում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից: Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից»։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, թե Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերինե

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---