Ավանդական ջահերով երթը՝ ապրիլի 23-ին

Ավանդական ջահերով երթը՝ ապրիլի 23-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծառնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Երթը կմեկնարկի ժամը 19։00-ին՝ Ազատության հրապարակից։

«Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին»,- ասվում է ՀՅԴ ՀԵՆ հայտարարության մեջ:

Ջահակիր դառնալու համար ընդունվում են հայտադիմումներ։

2020-ին ջահերով երթ չիրականացվեց՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---