Արցախում ծառայողների հարազատներին ընդունել է վարչապետը․ Միայն սոցփաթեթի հարցն է լուծվել19 ապրիլի 2021 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության դիմաց: Նրանք պահանջել են կրճատել պատերազմի մասնակից իրենց որդիների ծառայությունն ու տուն վերադարձնել, քանի որ վերջիններս ծանր հոգեբանական վիճակում են, նաև բուժօգնության կարիք ունեն, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Մենք պահանջում ենք, որ մեր երեխաներին գոնե ժամանակից շուտ որպես խրախուսանք կրճատում անեն, բերեն, մենք մեր երեխեքին մեր ձեռքով բուժզննում անենք», - ասել է ծնողներից մեկը: Հավաքվածներից մի քանիսին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հանդիպման ավարտին նշել է ծնողներից մեկը, իրենց առաջ քաշած խնդիրների շուրջ որևէ դրական պատասխան չունեն։ «Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք, բացառությամբ սոցփաթեթի։ Հանդիպումն աշխատանքային էր, և խոսք տվեց վարչապետը, որ 2-3 օրվա ընթացքում սոցփաթեթի վերաբերյալ պատասխանը կլինի, և մի բան էլ, որ մեր աշխատանքային հանդիպումները շարունակվելու են»: Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Նրանք պահանջում էին նաև Արցախից ՀՀ տեղափոխել նրանց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |