Արամ Ա-ն հիշել է հոր խոսքերը․ «Թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի՝ պետք չէ վստահել»

Արամ Ա-ն հիշել է հոր խոսքերը․ «Թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի՝ պետք չէ վստահել»

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր և հայտնի թուրք պատմաբանի հանդիպմանը, հիշել է իր հոր արձագանքն ու մեջբերել նրա խոսքերը՝ «թուրքը թուրք է, ի՛նչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին...»:

«Մոտ 10 տարի առաջ Անթիլիաս էր այցելել հայտնի թուրք մի պատմաբան՝ Սիսի Կաթողիկոսարանի դատի շուրջ ինձ հետ հանդիպում ունենալու և ապա դասախոսություն տալու ցեղասպանության մասին: Այցելության մասին հայրս իմացել էր «Վանա Ձայն» ռադիոկայանից: Այցելու պատմաբանի հետ հանդիպման մէջ էինք, երբ հեռախոսի ձայնը հնչեց և հայրս բարկացկոտ շեշտով ասաց. «Թուրքը ի՞նչ գործ ունի Անթիլիասի մեջ...»։ Պատասխանեցի՝ ասելով, որ այս թուրքը մյուս թուրքերին նման չէ, նա քաջություն է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանության մասին գիրք գրելու և մեր դատը պաշտպանելու: Հայրս պատասխանեց՝ . «Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին...»:

Պատմաբանին պատմեցի իր այցելության գծով հորս խիստ հակազդեցության մասին: Նա ասաց. «Հասկանում եմ Ձեր հոր պոռթկումը, հին սերունդը այսպես է մտածում»: Անմիջապես ավելացրի. «Նաև նոր սերունդը, այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր ուրացման և հակահայ քաղաքականությունը»»,- ասվում է կաթողիկոսի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---