Իսրայելն ու Հունաստանը ռազմական ոլորտում պատմության ամենամեծ՝ $1.65 մլրդ-ի պայմանագիր են կնքել

Իսրայելն ու Հունաստանը ռազմական ոլորտում պատմության ամենամեծ՝ $1.65 մլրդ-ի պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները ռազմական ոլորտում պատմության մեջ ամենամեծ՝ 1.65 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել։

Գումարը նախատեսված է Հունաստանի ՌՕՈւ օդաչուների համար թռիչքային ուսումնական կենտրոն կառուցելու և 22 տարի շահագործելու համար, գրում է ՏԱՍՍ-ը` Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

Կենտրոնը կկառուցի և կշահագործի իսրայելյան Elbit Systems-ը։ Այն գործելու է Իսրայելի ՌՕՈւ թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի նմանությամբ, հագեցած է լինելու Մ-346 իտալական արտադրության մարզաուսումնական ինքնաթիռներով։ Նաև նախատեսվում է արդիականացնել Հունաստանի ՌՕՈւ Տ-6 ինքնաթիռները։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, մեկնաբանելով գործարքը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրի գործընկերությունն ու գործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել