Գերիները հեռախոսով կապվել են ընտանիքիների հետ

Գերիները հեռախոսով կապվել են ընտանիքիների հետ

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ: Զանգերի հնարավորություն, այո՛, տրվել է որոշ դեպքերում»,- ասել է Զառա Ամատունին:

Նա նաև տեղեկացրել է՝ ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում ընդլայնվել է: Գրասենյակներ են բացվել Իջևանում ու Գորիսում:

«Տարածաշրջանի՝ Երևանի, Լեռնային Ղարաբաղի, Բաքվի գրասենյակներում ընդլայնվել է ԿԽՄԿ կազմը, նոր գրասենյակները բացվել են՝ հաշվի առնելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանամերձ համայնքներում»,- ասել է Ամատունին:

Նա հավելել է, որ տարածաշրջանի համար կազմակերպության բյուջեն զգալի աճել է՝ հասնելով 2021թ․ համար մոտ 47 միլիոն շվեյցարական ֆրանկի։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի քաղաքական խմբերում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը: ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավեի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիներ չկան, միայն «ահաբեկիչներ» և «դիվերսանտներ» են, քանի որ գերեվարվել են նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---