Արցախում սկսել են պատվաստել Covid-19-ի դեմ․ Առաջինն ակադեմիկոս Գաբրելյանցն էր

Արցախում սկսել են պատվաստել Covid-19-ի դեմ․ Առաջինն ակադեմիկոս Գաբրելյանցն էր

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:

Պատվաստումներն իրականցվում են ռուսական «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով:

Նախարարությունը խորհուրդ է տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես` բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Ապրիլի 19-ին Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---