ԱԽ-ն Գասպարյանի զեկույցի հայտնի հատվածի ձայնագրությունն է հրապարակել

ԱԽ-ն Գասպարյանի զեկույցի հայտնի հատվածի ձայնագրությունն է հրապարակել

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը` ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթից։

Նշվում է, որ ձայնագրությունը հրապարակվում է ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից։

Ապրիլի 15-ին, ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել:

ԱԽ նիստի արձանգրությունների որոշ հատվածների հրապարակումից հետո Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա դիմել է ԱԺ-ին՝ առաջարկելով նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում:

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն արձագանքել է վարչապետին և կրկին պնդել, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---