Սուպերլիգայի նախագահ․ ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափի դեպքում մինչև 2024թ․ ֆուտբոլը կմեռնի

Սուպերլիգայի նախագահ․ ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափի դեպքում մինչև 2024թ․ ֆուտբոլը կմեռնի

PanARMENIAN.Net - Եվրոպական Սուպերլիգան կյանքի է կոչվել՝ 12 ֆուտբոլային ակումբ հայտարարել է ՈւԵՖԱ մրցաշարերից դուրս գալու և գրանդերի համար փակ մրցաշարում ճանապարհ սկսելու պատրաստակամության մասին։

Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, մեկնաբանելով դրան մասնակցելու համար ՈւԵՖԱ-ից ակումբների հնարավոր հեռացման մասին լուրերը, հայտարարել է, որ դա տեղի չի ունենա։

«ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափի դեպքում մինչև 2024թ․ ֆուտբոլը կմեռնի»,- ասել է նա, գրում է Championat.com-ը։

ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափը, որը պետք է գործարկվի 2024-ից, նախատեսում է ավելի շատ հանդիպումներ և ավելի քիչ խաղեր թույլ ակումբների հետ։ Այսիպիսին էին առաջատար ակումբների պահանջները, սակայն այս դեպքում էլ հանդիպումները չափից շատ են ստացվում և ծանրաբեռնվում է ժամանակացույցը։ Առաջատար ակումբները նաև ուզում են տնօրինել ֆինանսները և գումար չծախսել ֆուտբոլային գաճաճների վրա։

Նա հավելել է, որ ՈւԵՖԱ-ն լավ իմիջ չունի։

«Նրանք, ովքեր կառավարում են ՈւԵՖԱ-ի մենաշնորհները, պետք է ազնիվ լինեն։ Չեմ ուզում հիմա որոշ բաներ հիշատակել, որ եղան ՈւԵՖԱ-ի հետ, բայց երկխոսություն պետք է լինի, ոչ թե սպառնալիքներ։ Նրանք մի ձևաչափ են ներկայացրել, որը ոչ ոք չի հասկանում, և ասում են, որ փոփոխությունները կսկսվեն 2024-ին։ Բայց նման մոտեցմամբ մինչև 2024թ․ ֆուբոլը կմեռնի։ Կան ակումբներ, որոնք հարյուր միլիոնավոր կորուստներ են ունեցել»,-ասել է նա։

Սուպերլիգայի հիմնադիր թիմերը միանվագ € 3.5 մլրդ կստնան։ Նախատեսված է 36 մասնակից թիմ։

Սուպերլիգային միացել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Ման Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Մեկնարկը նախատեսված է օգոստոսին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---