ԼՀԿ-ն առաջարկում է փոխել Սահմանդրության նորմը՝ սփյուռքահայերին կառավարման ոլորտում ներգրավելու համար

ԼՀԿ-ն առաջարկում է փոխել Սահմանդրության նորմը՝ սփյուռքահայերին կառավարման ոլորտում ներգրավելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է սահմանդրական փոփոխություն իրականացնել, որով կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կկարողանա դառնալ 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացին՝ անկախ այլ քաղաքացիությունից, ՀՀ քաղաքացիությունը ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության տևողությունից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ գործող օրենքի՝ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Մարուքյանը նշել է, որ Սահմանադրության գործող նորմն ուղղակի արգելք է սփյուռքահայերին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։

«Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստանը» նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունը ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից»,-ասվում է գրառման մեջ:

Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---