Հայաստանի համար միակ ելքը զարգացման եվրոպական ճանապարհն է

PanARMENIAN.Net - Եվրոպական արժեքներն իրենցից ներկայացնում են աբստրակտ խճանկար, որի մեջ մտնում են բազմաթիվ մտածելակերպեր եւ արժեքներ: Դրանք չեն հակասում միմյանց, այլ հարստացնում են ընդհանուր երվոպական մենտալիտետը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքով, եթե վերցնենք ԵՄ կոնկրետ երկրներ, օրինակ` Անգլիան եւ Ռումինիան, ապա նրանք իրենց մենտալիտետով չափազանց տարբեր են եւ հակասում են միմյանց, բայց միասին վերցրած` նրանք համարվում են եվրոպական արժեքների մի մասը:



Ինչպես նշում է Ենգիբարյանը, Հայաստանը եվրոպական ճանապարհով գնալուց եւ եվրոպական արժեքներն ընդունելուց բացի այլընտրանք չունի: «Բայց եթե հաշվի առնենք այն փաստը, որ նման հիմնավոր արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատության գաղափարախոսությունը վաղուց արդեն մեր արյան մեջ են, ապա կարելի է գտնել այդ արժեքների իրականացման շատ հեշտ ճանապարհ»,- նկատել է նա: Նա նաեւ ավելացրել է, որ 70-ամյա տոտալիտար վարչակարգից հետո` անցումային շրջանի փուլում, մենք մի քանի մեխանիզմների կարիք ունենք, որոնցից կարեւորագույնը կարելի է համարել կրթական համակարգը: «Պետք է նշել, որ ինստիտուցիոնալ եւ տեխնիկական տեսակետից Հայաստանում օրենսդրական համակարգ է ձեւավորվել, եւ այդ առումով մենք Հարավային Կովկասի եւ անգամ Արեւմտյան Եվրոպայի բոլոր երկրներից առաջ ենք գտնվում: Բայց գործնականում այդ արժեքների իրականացման տեսակետից Հայաստանը հետ է մնում Հարավային Կովկասի ու Արեւմտյան Եվրոպայի բոլոր երկրներից»,- հայտնել է Ենգիբարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---