Օնիկ Գասպարյանը պահանջում է ԱԽ նիստում ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ հրապարակել20 ապրիլի 2021 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությանը, պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ։ «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթն ամբողջությամբ»,-ասել է նա, տեղեկացնում է ArmLur.am-ը։ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Ապրիլի 20-ին Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը` ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթից։ Ապրիլի 15-ին, ի պատասխան Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել: ԱԽ նիստի արձանգրությունների որոշ հատվածների հրապարակումից հետո Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա դիմել է ԱԺ-ին՝ առաջարկելով նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում: Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն արձագանքել է վարչապետին և կրկին պնդել, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը «Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները Ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնս էր հրապարակվել Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է |