Հադրութից ևս 2 աճյուն է տարհանվել

Հադրութից ևս 2 աճյուն է տարհանվել

PanARMENIAN.Net - Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի հսկողությանն անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 19-ին իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել էին ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---