Քաղաքապետ․ Վարորդներին «նեղելու ենք»՝ թույլ չենք տալու, որ մայթին կանգնեն20 ապրիլի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու նիստում անդրադառնալով քաղաքի գերծանրաբեռնվածությանը մեքենաներով, որոնք, երբեմն, նաև մայթերն են զբաղեցնում, հայտարարել է, որ վարորդներին «նեղելու են», թույլ չեն տալու, որ կանգնեն մայթին 4 ակով։ Այդ առումով հատկապես բարդ է վիճակը կենտրոնում։ «Այսօրվանից սկսած՝ պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել։ Այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք: Մայթերի վրա մխրճված մեքենան պետք է վերցնել և ուղիղ տանել տուգանային հրապարակ, և մեծ տուգանքով պատժել»,- ասել է Մարությանը։ Սակայն նա նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի, քարշակների քանակը սակավ է՝ մի քանի հատ ձեռք են բերել, բայց, միևնույն է՝ դա բավարար չէ։ Քաղաքապետը նշել է, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը: Նա նշել է, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |