Ալիև․ Եթե Հայաստանը Զանգեզուրի միջանցքին դեմ լինի, ուժով կստանանք

Ալիև․ Եթե Հայաստանը Զանգեզուրի միջանցքին դեմ լինի, ուժով կստանանք

PanARMENIAN.Net - Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին բավարարում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջացքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ», - նշել է նա։

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

«Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», - ասել է Իլհամ Ալիևը։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---