Սյունիքում փակել են Փաշինյանի թիկնազորի ճանապարհը՝ բարձրանալով մեքենայի վրա

Սյունիքում փակել են Փաշինյանի թիկնազորի ճանապարհը՝ բարձրանալով մեքենայի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի ու Ագարակ գերլարված մթնոլորտում է անցնում։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում են վարչապետին, փորձում կտրել նրա ճանապարհը։

Ա1+-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մի խումբ տղամարդիկ կտրել Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի ճանապարհը՝ ընթացքում նաև բարձրանալով մեքենայի վրա։ Կարճ ժամանակ անց մեքենան ապաշրջափակել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»:

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---