Ալիև․ Բաքուն չի կարող թույլ տալ ՀՀ-ին իր բանակը մի վիճակի բերել, որով այն սպառնալիք կլինի

Ալիև․ Բաքուն չի կարող թույլ տալ ՀՀ-ին իր բանակը մի վիճակի բերել, որով այն սպառնալիք կլինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի կարող թույլ տալ ՀՀ-ին բերել իր բանակը մի վիճակի, որով այն կարող է սպառնալիք լինել իր երկրի համար։

«Եթե Հայաստանում ինչ-ինչ ռևանշիստական ուժեր բարձրանան, նրանք պետք է իմանան, որ կործանիչ հարված կստանան, եթե պահանջվի։

Մենք չենք կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը մի այնպիսի վիճակի հասցնել, որով այն կարող է ինչ-որ սպառնալիք ներկայացնել մեզ համար։ Եթե մենք ի հայտ բերենք հնարավոր սպառնալիքը, մենք անմիջապես կոչնչացնենք այն։ Դա պետք է իմանան բոլորը՝ և Հայաստանը, և նրա կողմնակիցները»,-ասել է Ալիևը Ադրբեջանի պետական AzTV հեոուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Moscow-Baku-ն։

Ալիևն ասել է, թե այդ հարցն Ադրբեջանի «պաշտպանության և ազգային անվտանգության հարց է», բայց միևնույն ժամանակ Բաքուն պատրաստ է գործակցել Հայաստանի հետ։

Ալիևն ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ:

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---