Սիմոնյան․ Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում

Սիմոնյան․ Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիք այցի ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ապրիլի 20-ի ուշ երեկոյան Շուռնուխ այցելությանը։

«Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում և եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»,- գրել է նա և լուսանկարներ հրապարակել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի ու Ագարակ գերլարված մթնոլորտում է անցնում։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում են վարչապետին, փորձում կտրել նրա ճանապարհը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---