Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարան տանող ճանապարհները փակել են

Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարան տանող ճանապարհները փակել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարանում բողոքի ակցիաներ են անցկացվում։

Քաղաքացիները փակել են Քաջարան մտնող և ներքաղաքային գլխավոր ճանապարհները։ Սյունեցիները չեն ցանկանում, որ վարչապետը մտնի քաղաք, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ալիևն ագրեսիվ կերպով հայտարարում է, որ կարող է ուժ կիրառել նաև Սյունիքի նկատմամբ, և մենք չենք ուզում, որ Սյունիքի ողնաշարը կոտրելուց հետո Նիկոլ Փաշինյանը մուտք ունենա մեր հող»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը քաղաք չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։

ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ գերլարված մթնոլորտում է անցնում։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում են Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---