Կապանում իմքայլականները նաև աջակիցների են հանդիպում

Կապանում իմքայլականները նաև աջակիցների են հանդիպում

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիք այցի ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կապանից։

Տեսանյութում երևում է, որ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի՝ կադրերից երևում է, թե ինչպես է Փաշինյանը շփվում մարդկանց հետ։

Նմանատիպ տեսանյութ է հրապարակել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների (չնախատեսված կանգառ)»,- գրել է նա։

ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---