Մայիսի 5-ից Երևանում ևս մեկ երթուղի կսպասարկվի կոմպակտ ավտոբուսներով

Մայիսի 5-ից Երևանում ևս մեկ երթուղի կսպասարկվի կոմպակտ ավտոբուսներով

PanARMENIAN.Net - Երևանի 74 համարի միկրոավտոբուսային երթուղին մայիսի 5-ից կսպասարկվի նոր, կոմպակտ դասի փոքր ավտոբուսներով: Սա կլինի արդեն 4-րդ երթուղին, որ սպասարկվելու է նոր ավտոբուսներով, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

74 համարի երթուղին մի քանի ամիս է, ինչ չէր սպասարկվում:

Այն հետևյալն է՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս - Տ. Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան փողոցներ - «Դալմա գարդեն մոլ» - Աթենքի - Գրիգոր Լուսավորչի - Ագաթանգեղոսի փողոցներ - Արշակունյաց պողոտա - Գ. Նժդեհի - Ռոստովյան - Աթոյան - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փողոցներ - Էրեբունի զանգված (վերջնակետ): Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Երևանի միջոցներով ձեռք է բերվել 100 փոքր ավտոբուս, որոնցից 35-ն արդեն շահագործվում են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---