Թուրքիայի ԱԳ նախարար․ Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտուժեն

Թուրքիայի ԱԳ նախարար․ Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտուժեն

PanARMENIAN.Net - Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Չավուշօղլուն ասել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», - ասել է նա:

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան Ս-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։

ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---