WSJ և NYT. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը22 ապրիլի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ն ԱՄՆ պաշտոնատար անձանց վրա հղումով։ Ըստ պարբերականի աղբյուրների, Բայդենը կարող է դա անել ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհում նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պարբերականի աղբյուրները, սակայն, նշում են նաև, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել հայտարարությամբ, որտեղ չի հնչի ցեղասպանություն բառը։ Թերթը նշում է նաև, որ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է զգալիորեն վատթարացնել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ Իր հերթին The New York Times-ը նշել է` եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ազդակ կլինի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակշռում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |