Բայդենի խոսնակ․ Ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին

Բայդենի խոսնակ․ Ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հարցին, ասել է, թե ակնկալում է, որ ապրիլի 24-ին «ավելին կունենան ասելու Հիշատակի օրվա մասին»:

Լրագրողը հիշատակել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցությունից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Նա հարցրել է, թե արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է. «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»:

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Ընթերցեք նաև․ WSJ և NYT. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---