ՀՀ-ում Covid-19-ի 881 նոր դեպք կա և 29 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 881 նոր դեպք կա և 29 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 211,399-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 881-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 29 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3969 դեպք կա, այլ պատճառով՝ 991։

Ապաքինվել է ևս 887 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 191,158 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,281 է։

Ընդհանուր առմամբ, 951,500 թեստ է արվել, մեկ օրում` 4858:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---