ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն կոչ է արել Բաքվին վերադարձնել ենթադրաբար 188 հայ գերիներին

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն կոչ է արել Բաքվին վերադարձնել ենթադրաբար 188 հայ գերիներին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին», - ասվում է գրառման մեջ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ամբողջական հայտարարությունը։ «Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը և միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարևոր է հաշտեցման և իրապես խաղաղության հաստատման համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը և վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի, կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

Կոմիտեն նաև կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, և սկսեն խաղաղ բանակցությունները:

ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ներառվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» հարցը: Տեղի ունեցավ քննարկում, որը բանաձևի ընդունում չէր նախատեսում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---