11 մարտի 2009 - 19:27 AMT
Հայաստանի նախագահի կարգադրությամբ հաստատվել է Հանրային խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում: