Վենետիկի հանձնաժողով. ՀՀ ԸՕ-ում փոփոխությունները ողջունելի են, բայց խորհուրդ է տրվում բարելավել դրանք

Վենետիկի հանձնաժողով. ՀՀ ԸՕ-ում փոփոխությունները ողջունելի են, բայց խորհուրդ է տրվում բարելավել դրանք

PanARMENIAN.Net - Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

«Ուսումնասիրելով դրանց մշակման կարգի, ինչպես նաև փոփոխությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ երկու գործակալությունը եկել են եզրահանգման, որ փաթեթը, ընդհանուր առմամբ, ողջունելի է, քանի որ այնտեղ հաշվի են առնված մինչ այս բարձրաձայնված առաջարկությունների մեծ մասը, թեև խորհուրդ է տրվում բարելավել փոփոխությունները», - ասվում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության մեջ։

Ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ որևէ խնդիր չի արձանագրվել փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։

«Կարծիքում, դիտարկելով 2021-ի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա, ըստ էության, չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն՝ որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով», - ասվում է գրառման մեջ։

Նախարարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնան առաջիկայում։

Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, որ արտահերթ ընտրույթունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով` հրաժարվելով ռեյտինգային ընտրակարգից։Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշել է8 հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---