Օպերայի շենքը չի վառվում, ԱԻՆ-ը ցուցադրական վարժանք է անում

Օպերայի շենքը չի վառվում, ԱԻՆ-ը ցուցադրական վարժանք է անում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անցկացվում է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Վարժանքի թեման է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»։

Ուսումնավարժանքի ընթացքում աշխատում է հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:

Վարժանքի մասին ԱԻՆ-ը հայտնել էր ապրիլի 22-ին ՝ հորդորելով հարակից տարածքի բնակչությանը չանհանգստանալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---