Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառվել է Թուրքիայի գծով ԵԽ զեկույցում

Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառվել է Թուրքիայի գծով ԵԽ զեկույցում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկվել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։ Այդ մասին հայտնել է Շվեդիայից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմերսը։

«Շատ ուրախ եմ, որ Միջազգային հարաբերությունների կոմիտեն որոշել է ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթը Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։ Համերաշխության հիանալի դրսևորում գործընկերների կողմից»,- ասել է Վեյմերսը։

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
---