Մեդվեդև․ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան

Մեդվեդև․ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան, իսկ պատժամիջոցներն ու առճակատումը հանգեցնում են «պարբերական անկայունության» աշխարհում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Վերջին տարիներին ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները մրցակցությունից անցել են առճակատման դաշտ, ըստ էության՝ վերադառնալով սառը պատերազմի դարաշրջան»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Մեդվեդևի, «ՌԴ-ն այսօր, ինչպես և ԽՍՀՄ տարիներին, միշտ ԱՄՆ-ին հակադարձողի դերում է սպառնալիքների առումով»։ Նա հիշատակել է 1962թ․ կարիբյան ճգնաժամը, երբ ամերիկացիներին տրված պատասխանը եղավ ԽՍՀՄ հարձակողական ռազմավարական սպառազինության տեղակայումը Կուբայում։

Ըստ նրա, այդ ճգնաժամի ընթացքում 2 պահ ի հայտ եկավ․ «Երկարաժամկետ պատասխանը դա ոչ միայն հրթիռների հայտնվելն էր ԱՄՆ ափերի մոտ, այլ նաև արևմտյան երկրների կողմից ՌԴ հնարավորությունների գիտակցումն էր»։

Ըստ նրա, երկրորդ ասպկետն այն էր, որ «պատերազմի շեմին գտնվող իրավիճակը հաղթահարվեց երկու երկրի ղեկավարների շնորհիվ»։

Ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, որպես պատճառ նշելով ՌԴ ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին և ակտիվությունը կիբերտարածքում։ ՌԴ-ն ևս պատասխան պատժամիջոցներ է սահմանել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---