Մոսկվայում Ապրիլի 24-ի զոհերի հիշատակը ոգեկոչող բիլբորդեր են տեղադրվել

Մոսկվայում Ապրիլի 24-ի զոհերի հիշատակը ոգեկոչող բիլբորդեր են տեղադրվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ապրիլի 24-ին ընդառաջ Ռուսաստանի հայերի միության ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող գովազդային վահանակներ՝ բիլբորդներեն տեղակայվել։ Այդ մասին ասվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը տեղադրել է վահանակները Մոսկվայի փողոցներում, ինչպես նախորդ տարիներին, որպես հիշեցում, որ ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրել է իր պատմության ամենադաժան էջը՝ Հայոց ցեղասպանությունը։

«106-րդ գարունը։ Ամբողջ աշխարհի համար դժվարին այս օրերին, երբ բոլորս զբաղված ենք բազում խնդիրներ լուծելով, այդ բիլբորդները դառնում են ոչ միայն 100-ամյա վաղեմության ողբերգության հիշեցում, այլև այն բանի վկայությունը, որ ոգու մեծությունն ու հավատն առ Աստված դարձնում են մեզ հզոր և անպարտ»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---