Քոչարյան. Գալիս եմ իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու

Քոչարյան. Գալիս եմ իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անվտանգության հարցերում ոչինչ չի արվում։ Հանդիպման մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեսյբուքյան էջում։

Նա նշել է, որ «գալիս է իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու»։

«Պատերազմից անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում մեր խորհրդարանում լսե՞լ եք անվտանգության հարցերի շուրջ, կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որը կվերաբերի մեր զինված ուժերին»,- ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ խոսում են ինչ-որ բարեփոխումների մասին, սակայն վտանգը պահանջում է բոլոր ռեսուրսների և ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ազգի ռեսուրների մոբիլիզացիա։

«Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ ամեն օր պատերազմի վտանգ կա և ամեն օր քայլեր պետք է ձեռնարկել այդ վտանգից խուսափելու, այն չեզոքացնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանլու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---