Մայիսին Բրիտանիայի խորհրդարան Ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացվի

Մայիսին Բրիտանիայի խորհրդարան  Ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացվի

PanARMENIAN.Net - Մայիսին Բրիտանիայի խորհրդարան կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութենը, որը և նախագծի հեղինակն է։

Նա հույս է հայտնել, որ օրինագիծը հավանության կարժանան խորհրդարանի երկու պալատում։

«Այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված էմոցիաները շատ ավելի ուժեղ են, քանի որ թարմ է Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա պատերազմի ցավը, որտեղ թուրքական կողմը զգալի դերակատարում ունեցավ․․․ Ողբերգական խորհրդանիշն այն է, որ թուրքերը 2020թ․ ներխուժեին Լեռնային Ղարաբաղ այն նույն օրը, երբ թուրքերը ներխուժեցին նորանկախ Հայաստան 100 տարի առաջ։ Պատմությունը կարևոր է»,-ասել է Լոութենը։

Նա հավելել է, որ 1915-ի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ զանգվածային սպանությունները անվանել են «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն», ինչն այդ մակարդակի առաջին հայտարարությունն էր։ Իսկ 1916-ին բրիտանացի երկու պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսի և Արնոլդ Թեյնբիի ջանքերով բրիտանական կառավարությունը հրատարակել է Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Վերաբերմունքը հայերի հանդեպ Օսմանյան կայսրությունում, 1915-1916թթ․» վերնագրով։

«Չնայած այս ամենին և բազում այլ փաստերին, բրիտանական կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է վերջպես ճանաչի բազմադարյա բռնությունը, որի արդյունքում 1․5 մլն հայ է սպանվել ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանության ժամանակ։ Մենք կշարունակենք լոբբինգն այս հարցում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում»,-ասել է Լոութենը։

106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---