ԵԽ պատգամավոր․ Պատմությունը չպետք է կրկնվի

ԵԽ պատգամավոր․ Պատմությունը չպետք է կրկնվի

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար: Այդ մասին նա նշել է իր տեսաուղերձում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ շարունակում են գերի պահվել, նրանք հետապնդումների են ենթարկվում և սպանվում՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ հանուն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Չպետք է մոռանանք և կրկնենք մեկդարյա վաղեմություն ունեցող ողբերգական դեպքերը»,- ասել է ԵԺԿ փոխնախագահ Կովաչևը:

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1․5 մլն նահատակների հիշատակը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---