Ալեքսիս Օհանյանը հուսով է` Բայդենը կճանաչի Ցեղասպանությունը․ «Չհիասթափեցնեք»

Ալեքսիս Օհանյանը հուսով է` Բայդենը կճանաչի Ցեղասպանությունը․ «Չհիասթափեցնեք»

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ապրիլի 24-ին է նշում իր ծննդյան օրը, հուսով է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն նվերը կդառնա իր համար։

«Չհիասթափեցնեք ինձ, պարոն նախագահ»,- ասել է Օհանյանը։

Նա Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակած տեսաուղերձում նշել է, թե որքան կարևոր է հայ համայնքի համար Ցեղասպանության ճանաչումը, որի մասին հիշատակը փոխանցվում է սերնդեսերունդ։ Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն քաղաքական դրդապատճառներով չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հուսով է, որ Բայդենը կանի դա։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է նրան, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---