ՀՀ-ում մեկ օրում 2-րդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ Գառնիում

ՀՀ-ում մեկ օրում 2-րդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ Գառնիում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:13-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին, ժամը 08:13-ին) Երևանից 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Նույն օրը՝ ժամը 03:54-ին, Երևանից 15 կմ հարավ-արևելք ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել, էպիկենտրոնում 3 բալ ստորգետնյա ցնցման ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---