Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիդնեյում Արդարության երթ է անցկացվել

Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիդնեյում Արդարության երթ է անցկացվել

PanARMENIAN.Net - Ավստրալական Սիդնեյում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արդարության երթ է անցկացվել, տեղեկացնում է այդ երկրի Հայ դատի հանձնախումբը։

Երթի մասնակիցները կոչ են արել Ավստրալիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։

Քայլերթի մասնակիցների պաստառներին գրված էր՝ «Մեր վերքերը դեռ բաց են», «Այլևս երբեք», «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։

Ցուցարարները երթի են դուրս եկել այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։

106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---